ՆԳՆ-ի հայտարարությունը վկայում է Վարդան Ղուկասյանի դեմ իջեցված պատվերի, ուժային կառույցների միջոցով քաղաքական հաշվեհարդարի մասին. Գյումրու քաղաքապետարան
Իրավունք
13:48 07/10/2025
Հայաստան

ՆԳՆ-ի հայտարարությունը վկայում է Վարդան Ղուկասյանի դեմ իջեցված պատվերի, ուժային կառույցների միջոցով քաղաքական հաշվեհարդարի մասին. Գյումրու քաղաքապետարան

Գյումրու քաղաքապետարանից արձագանքել են ՆԳն ոստիկանության  պարզաբանմանը, ըստ որի՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի զրահապատ ավտոմեքենան վարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումով.

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի զրահապատ ավտոմեքենան այսօր հետապնդվել է պարեկային ծառայության 4 ավտոմեքենայի կողմից, երբ քաղաքապետն իր տանից ուղևորվել է աշխատանքի՝ Գյումրու քաղաքապետարան։ Նրա տանից մինչև քաղաքապետարան հեռավորությունը 300 մետր է, քաղաքապետարան հասնելու ճանապարհը մեկն է, այլ ճանապարհ չկա։ Նշված ճանապարհով քաղաքապետն ամեն օր է գալիս աշխատանքի։ Երթևեկության կանոնների խախտում այդտեղ անհնար է կատարել։

Ուստի, ՀՀ ՆԳՆ-ի տարածած հայտարարությունը, թե մեքենան վարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումով, բացարձակ սուտ է։

Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ավագ տեսուչի կողմից քաղաքապետարանի շենքի դիմաց արված հայտարարության համաձայն՝ մեքենան պետք է տեղափոխվեր հատուկ պահպանվող տարածք՝ մեքենայի տեխնիկական փաստաթղթերի մեջ առկա թերությունների պատճառով։ Հետևապես, ՀՀ ՆԳՆ-ի հայտարարությունը վկայում է կոնկրետ Գյումրու քաղաքապետի դեմ իջեցված պատվերի, գործողությունների պլանավորված սցենարի և ուժային կառույցների միջոցով քաղաքական հաշվեհարդարի մասին։

Նշենք, որ Գյումրու քաղաքապետի ավտոմեքենան, այնուամենայնիվ, չտեղափոխվեց հատուկ պահպանվող տարածք՝ 10-օրյա ժամկետում փաստաթղթերի ուսումնասիրության հիմքով։

Հիշեցնենք` Գյումրու քաղաքապետի նկատմամբ քաղաքական բռնաճնշումները սկսվեցին դեռևս նախընտրական շրջանում, երբ նա հայտարարել էր, որ առաջադրվելու է որպես քաղաքապետի թեկնածու»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՆԳՆ-ի հայտարարությունը վկայում է Վարդան Ղուկասյանի դեմ իջեցված պատվերի, ուժային կառույցների միջոցով քաղաքական հաշվեհարդարի մասին. Գյումրու քաղաքապետարան