Էջմիածնում «VAZ»-ը բախվել է բեռնատարին, վարորդը հոսպիտալացվել է
Հասարակություն
12:10 07/10/2025
Հայաստան

Էջմիածնում «VAZ»-ը բախվել է բեռնատարին, վարորդը հոսպիտալացվել է

Հոկտեմբերի 7-ին, ժամը 08:15-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Մեսրոպ Մաշտոցի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ բախվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան և «ZIL» մակնիշի բեռնատարը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Էջմիածնում «VAZ»-ը բախվել է բեռնատարին, վարորդը հոսպիտալացվել է