Վաշինգտոնի գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը «Զանգեզուրի միջանցքի» բացումն է. Ալիև
Քաղաքական
14:02 07/10/2025
Տարածաշրջան

Վաշինգտոնի գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը «Զանգեզուրի միջանցքի» բացումն է. Ալիև

«Վաշինգտոնի գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը «Զանգեզուրի միջանցքի» բացումն է»,-  հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թյուրքալեզու պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում։

«Զանգեզուրի միջանցքը մեծ նշանակություն ունի որպես նոր տրանսպորտային զարկերակ և երկրորդ երթուղի՝ թե՛ Միջին միջանցքի, թե՛ Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում», - ասել է Ալիևը։

Նա նաև հայտարարել է, որ երկու ամիս առաջ Վաշինգտոնի Սպիտակ տանը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը «Հարավային Կովկասը կվերածի խաղաղության տարածքի»։

Ալիևի խոսքով, Վաշինգտոնի գագաթնաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրան առնչվող կառույցների փակման վերաբերյալ համատեղ կոչով անցյալի հակամարտության այս մնացորդները նույնպես վերացվել են ԵԱՀԿ սեպտեմբերի 1-ի որոշմամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վաշինգտոնի գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը «Զանգեզուրի միջանցքի» բացումն է. Ալիև