«Հրապարակ». Այսօր-վաղը ծննդաբերել պատրաստվող Արփի Դավոյանը ակտիվ ռեպլիկներ էր անում, թե երկրում ամեն ինչ շատ լավ է
Օրվա մամուլ
08:37 07/10/2025
Հայաստան

«Հրապարակ». Այսօր-վաղը ծննդաբերել պատրաստվող Արփի Դավոյանը ակտիվ ռեպլիկներ էր անում, թե երկրում ամեն ինչ շատ լավ է

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երեկ 3 ժամից ավելի քննարկվեց «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը, որն ըստ էության իմպիչմենտի հիմնավորումն է: Կողմերը ներկայացել էին ողջ արսենալով` Սերժ Սարգսյանի կուսակիցներ Հայկ Մամիջանյան, Տիգրան Աբրահամյան, Աննա Մկրտչյան և Պետաիրավական հարցերի հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները, այդ թվում՝ այսօր-վաղը ծննդաբերել պատրաստվող Արփի Դավոյանը, որն ակտիվ ռեպլիկներ էր անում, թե երկրում ամեն ինչ շատ լավ է, և Փաշինյանին հեռացնելու որևէ հիմք չկա։

 

Հայտարարության քննարկումն անցավ բավականին թեժ մթնոլորտում, փոխադարձ կսմիթներով: Ի վերջո, նախագիծը մերժվեց՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով։ Ինչ վերաբերում է իմպիչմենտի գործընթացին, ապա նախագիծը շրջանառության մեջ դնելու համար պահանջվող 36 ստորագրությունը դեռ չկա` Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը դիմադրում են»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Այսօր-վաղը ծննդաբերել պատրաստվող Արփի Դավոյանը ակտիվ ռեպլիկներ էր անում, թե երկրում ամեն ինչ շատ լավ է