Դուք եռյակով էն ասեք՝ բանավեճի գալու՞ եք, թե ոչ. Փաշինյանի ու ՔՊ-ականների արձագանքը՝ Քոչարյանի ասուլիսին
Քաղաքական
14:11 07/10/2025
Հայաստան

Դուք եռյակով էն ասեք՝ բանավեճի գալու՞ եք, թե ոչ. Փաշինյանի ու ՔՊ-ականների արձագանքը՝ Քոչարյանի ասուլիսին

«Դուք եռյակով էն ասեք՝ բանավեճի գալու՞ եք, թե ոչ»,-այսպես է արձագանքելով Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսումհնչեցրած հայտարարություններին։

«Եռյակ» ասելով Փաշինյանը նկատի ունի ՀՀ նախկին նախագահներին։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը դեռ չավարռտված ՔՊ-ականները, միմյանց հերթ չտալով, գրառումներ են կատարում սոցիալական ցանցերի իրենց էջերում։ Բացումն արեց ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը։ Թելագրամի իր ալիքում նա գրել է.

«Իսկական վոինը, իսկական դաշնակիցը, դե էն, որ հավասարը հավասարի պես է խոսում, պետք է նույնիսկ իր ասուլիսը հարմարեցնի ՆԱՉԱԼՆԻԿԻ ծննդյան օրվա հետ»։

ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ գրել է.

«Լա՜վ, տասը տարի ղեկավարես Հայաստանի Հանրապետությունը և այդպես էլ չտիրապետե՞ս երկրի պետական լեզվին, չկարողանա՞ս հայերեն մեկ էջանոց տեքստ կարդալ ու հասկանալ։ Լուրջ դեմքով գաս, նստես ասուլիսի ու պնդե՞ս, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթում գրված է, որ Սյունիքի ճանապարհը «միջանցք է» և լինելու է Ամերիկայի «контролы» տակ։ Սա միայն ողբերգություն չէ, սա պետությունդ ատելու, ինքնությունդ չհարգելու, այլ երկրի օրակարգ սպասարկելու «զռռռռացող» օրինակ է։ Պարոն Ռոբերտ Քոչարյան, ես հասկանում եմ, որ Ձեր ժամանակ Արտգործնախարարությունը, ինչպես այսօրվա ասուլիսին էլ ասեցիք, «МИД» էր, ՀՀ սահմանները՝ КПП, իսկ սահմանապահը՝ Наташан կամ Иван էր։ Ես հասկանում եմ, որ Ձեր համար խորթ էր, գուցե անգամ արգելված արտասանելու ինքնիշխանություն կամ իրավազորություն տերմինները, բայց խնդրում եմ՝ հերթական միլիոնավոր դրամները Ձեր թիմի մակաբույծներին տալիս կարգադրե՛ք, որ Ձեր համար հասկանալի լեզվով կարդան ԱՄՆ-ում ստորագրված հռչակագիրը։ Եվ եթե նորից այնտեղ «միջանցք» կամ այլ երկրի «կոնտրոլ» կտեսնեք՝ շտապ զանգեք Ձեր ասած էն «հատուկ հիմնարկը», համապատասխան փաստաթուղթը հաստատ կտան: Դա էլ որ վերցնեք, միանգամից եկեք վարչապետի հետ բանավեճի»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դուք եռյակով էն ասեք՝ բանավեճի գալու՞ եք, թե ոչ. Փաշինյանի ու ՔՊ-ականների արձագանքը՝ Քոչարյանի ասուլիսին