Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մեքենան վարել են խախտումներով, կազմվել է արձանագրություն. ՆԳՆ
Իրավունք
12:02 07/10/2025
Հայաստան

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մեքենան վարել են խախտումներով, կազմվել է արձանագրություն. ՆԳՆ

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մեքենան խախտել է երթևեկության կանոնները, բայց ոստիկանության հատուկ պահպանվող տարածք չի տեղափոխվել։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՆԳՆ-ից:

«Նշված մեքենան վարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով։ Մի խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն, իսկ մյուսով ժամանակ է տրվել՝ խախտումը վերացնելու համար։ Մեքենան պահպանվող հատուկ տարածք չի տեղափոխվել»,- հայտնեցին ոստիկանությունից։ 

Նշենք՝ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ոստիկանները փորձել են առգրավել Վարդան Ղուկասյանի անձնական օգտագործման մեքենան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մեքենան վարել են խախտումներով, կազմվել է արձանագրություն. ՆԳՆ