Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Պրիվետ, Ռոբ» արտահայտությունը ես չեմ էլ լսել, դեպքը կատարվել է սրճարանը լքելուց 30-40 րոպե հետո. Ռ. Քոչարյան
«Պրիվետ, Ռոբ» արտահայտությունը ես չեմ էլ լսել։ Դեպքի մասին ինձ զեկուցել են հաջորդ օրը առավոտյան։ Դեպքը կատարվել է, ես երբ մեր տանն եմ եղել։ Չգիտեմ՝ ինչ վկա են գտել, բայց դեպքը կատարվել է այդ սրճարանը լքելուց 35-40 րոպե հետո»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է այդ գործի շրջանակում արտաշիրիմում արվի, չի՞ վախենում Ռոբերտ Քոչարյանը բանտում հայտնվելուց։
Նա ասաց՝ իրեն Ռոբ ասել է մայրը, կինը։
«Մերս է՝լ է միշտ Ռոբ ասել։ Տիկին Բելլան ինձ Ռոբ է ասում տանը, ես ինչի՞ պետք է նեղանամ։ Իմ մանկական ընկերներն ինձ Ռոբ են ասում։ Հիմա չի հայհոյել, ասել է «պրիվետ, Ռոբ։ Ու ես դրանից պիտի նեղանա՞մ։ Այդ աբսուրդը, հիմարությունը, շատ կներեք, մի բառ էլ օգտագործեմ, էշությունը նման տարածում ստացավ»,-ասաց նախկին նախագահը։
Նա ասաց, որ միջադեպի մասնակիցը, որը եղել է իր թիկնազորից, անմիջապես ազատվել է աշխատանքից, դատվել է։