Փարաքար համայնքի ղեկավար ընտրվեց Օնիկ Ախվերդյանը
Քաղաքական
10:21 07/10/2025
Հայաստան

Փարաքար համայնքի ղեկավար ընտրվեց Օնիկ Ախվերդյանը

Փարաքար խոշորացված համայնքի ավագանու արտահերթ նիստում  համայնքապետ ընտրվեց «Միասնություն» դաշինքը ներկայացնող Օնիկ Ախվերդյանը։ Ավագանու երեք խմբակցություններից միայն «Միասնություն» խմբակցությունն էր առաջադրել համայնքի ղեկավարի թեկնածու։ «Քաղաքացիական պայմանագիր» և «Ազգային առաջընթաց» խմբակցություննները չմասնակցեց արտահերթ նիստին։ 

«Միասնություն» խմբակցությունն ավագանիում կազմում է մեծամասնություն և իր 12 ձայնով կարողացավ ընտրել համայնքապետ։ Նշենք, որ ավագանին կազմված է 21 անդամից։ 

Ավագանու նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի:

Հիշեցնենք, որ համայնքում նոր ընտրության անհրաժեշտությունն առաջացել է սեպտեմբերի 23-ին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանից սպանությունից հետո։ 

Վալոդյա Գրիգորյանը Փարաքար համայնքի ղեկավար էր ընտրվել 2025թ. մարտի 30-ին կայացած ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով: Նա գլխավորել էր «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը, որը կազմված էր «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններից: Դաշինքը ստացել էր 6 հազար 508 ձայն՝ ընտրողների 57%-ը։

Փարաքար համայնքում ընտրություններին մասնակցելու համար գրանցվել էր 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (համայնքի ղեկավարի թեկնածու՝ Լյուդվիգ Գյուլնազարյան), «Միասնություն» կուսակցությունների դաշինք (համայնքի ղեկավարի թեկնածու՝ Վալոդյա Գրիգորյան), «Ազգային առաջընթաց» կուսակցություն (համայնքի ղեկավարի թեկնածու՝ Դավիթ Մինասյան), «Կայունություն» կուսակցություն (համայնքի ղեկավարի թեկնածու՝ Գոռ Սարիբեկյան)։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փարաքար համայնքի ղեկավար ընտրվեց Օնիկ Ախվերդյանը