Թունաքիմիկատներ. ավելի շատ օգուտ թե՞ վնաս
Տնտեսություն
19:25 07/10/2025
Տարածաշրջան

Թունաքիմիկատներ. ավելի շատ օգուտ թե՞ վնաս

Մեր օրերում գյուղտնտեսության մեջ անհրաժեշտություն են դարձել թունաքիմիկատների օգտագործումը, քանի որ հնարավոր չէ նորմալ  բերք ստանալ առանց դրանց կիրառման։ Չնայած ֆերմերները օգտագործում են քիմիկատներ, միաժամանակ նրանք սեփական ընտանիքի համար կարտոֆիլ են մշակում՝ առանց թունաքիմիկատների։ Jnews-ը փորձել է մասնագետներից ու ֆերմերներից պարզել թունաքիմիկատների կիրառման հետեւանքների մասին։

Ախալքալաքի տարածաշրջանում գյուղատնտեսությունը համարվում է բնակչության հիմնական զբաղմունքը՝ խոպանից բացի։ Գյուղերում մարդիկ ապրում են հողի մշակմամբ՝ աճեցնելով կարտոֆիլ, բանջարեղեն, հացահատիկային մշակաբույսեր։

Մեր օրերում թունաքիմիկատներն ու պարարտանյութերը գյուղատնտեսության մեջ առանցքային նշանակություն ունեն։ Դրանք նպաստում են բերքատվության աճին, բույսերի պաշտպանությանը, հողի վերականգնմանը։Հայտնի է թունաքիմիկատների երեք հիմնական տեսակներ․ հերբիցիդներ, որոնք ոչնչացնում են մոլախոտերը և պաշտպանում մշակաբույսերը սննդանյութերի կորստից, ինսեկտիցիդներ, որոնք կանխում են վնասատու միջատների տարածումը, և ֆունգիցիդները, որոնք պայքարում են սնկային հիվանդությունների դեմ։

Իսկ պարարտանյութերը լինում են օրգանական՝ գոմաղբի, կոմպոստի և այլ բնական աղբյուրների հիման վրա, և անօրգանական՝ քիմիական կազմով, ներառյալ ազոտայինը, ֆոսֆորականը և կալիումականը։

Արդյո՞ք թունաքիմիկատների կիրառումը միշտ ապահովում է մթերքի բարձր որակ և անվտանգություն։

Այս հարցը բնակչության շրջանում տարեցտարի ավելի ակտուալ է դառնում, քանի որ գյուղացիների մեծ մասը քիմիական միջոցներ է կիրառում առանց խորքային գիտելիքի և չունենալով պատկերացում դրանց երկարաժամկետ հետևանքների մասին։

Մասնագետները թեմային մոտենում են տարբեր դիտանկյուններից։

Ըստ մասնագետների՝ թունաքիմիկատների և պարարտանյութերի օգտագործումը միջինը 50–60%-ով բարձրացնում է բերքատվությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թունաքիմիկատներ. ավելի շատ օգուտ թե՞ վնաս