Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ քաղաքացի Արմեն Բալյանը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից մարտերին որպես վարձկան մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի գլխավոր դատախազությունը: Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան։
Ըստ կառույցի` Բալյանը 2022 թվականի նոյեմբերին Մոլդովայի տարածքով մեկնել է Ուկրաինա, որտեղ դրամական պարգևի դիմաց մինչև 2023 թվականի դեկտեմբերը տարածքային պաշտպանության ստորաբաժանումների կազմում մասնակցել է ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի և Խերսոնի մարզի տարածքում տեղի ունեցած մարտական գործողություններին։
Նշված գործողությունների համար Բալյանը ստացել է ավելի քան 2,3 մլն ռուբլի։
Մի քանի անգամ վիրավորվելուց հետո վարձկանը լքել է մարտի դաշտը և հեռացել Ուկրաինայից:
2024 թվականի հոկտեմբերին նա ձերբակալվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում և կալանավորվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական լրատվամիջոները հայտնել էին, որ 2022 թվականի նոյեմբերին Արմեն Բալյանը Մոլդովայի հետ սահմանով ժամանել է Ուկրաինա և մինչև 2023 թվականի դեկտեմբեր գումարի դիմաց մասնակցել է ռազմական գործողություններին Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի մարզում։