Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հնդկաստանում կոկորդիլոսը կնոջը քաշել է գետի խորքը, սկսվել են որոնողական աշխատանքներ
Հնդկաստանի Օդիշա նահանգի Ջաջպուր շրջանում 57-ամյա կինը Հարասրոտա գետում հագուստ լվանալիս և լողալիս ենթարկվել է կոկորդիլոսի հարձակմանը։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Ականատեսների խոսքով, կոկորդիլոսը հանկարծակի հարձակվել է կնոջ վրա և քաշել նրան գետի խորքը։ Ափին և մոտակա կամրջի վրա գտնվող տեղացի բնակիչները փորձել են փրկել հնդիկ կնոջը՝ գոռալով և ջուրը ցատկելով, բայց անարդյունք։
«Մենք տեսանք, թե ինչպես է կոկորդիլոս քաշում մի կնոջ և փորձեցինք ցատկել գետը, բայց մեր բոլոր ջանքերն ապարդյուն էին», - ասաց ականատեսը։
Դեպքի վայր են ժամանել հրշեջ և ոստիկանական աշխատակիցներ, որոնք սկսել են որոնողական աշխատանքներ: Չնայած պաշտոնյաները դեռևս որևէ տեղեկատվություն չեն հրապարակել որոնողական աշխատանքների արդյունքների վերաբերյալ, տեղի բնակիչները զգուշացնում են գետում լողալու վտանգների մասին, որտեղ պարբերաբար հայտնվում են կոկորդիլոսներ:
Ոստիկանության տվյալներով, նման հարձակումները տարածաշրջանում հազվադեպ չեն. գետը հայտնի է խոշոր սողունների իր պոպուլյացիաներով, և տեղի բնակիչները փորձում են խուսափել դրանում լողալուց, հատկապես միայնակ։