2025թ-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ քննչական կոմիտեում քննության փուլում են գտնվել թվով 24 710 քրեական վարույթներ
Իրավունք
19:10 08/10/2025
Հայաստան

2025թ-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ քննչական կոմիտեում քննության փուլում են գտնվել թվով 24 710 քրեական վարույթներ

Փաստաբան Նարեկ Ալոյանը գրում է․

«Համաներումը և ՀՀ քննչական կոմիտեն 

2025թ-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ քննչական կոմիտեում քննության փուլում են գտնվել թվով 24 710 քրեական վարույթներ։

Նման պայմաններում համաներման ազդեցությունը ՀՀ քննչական կոմիտեում քննվող վարույթների վրա հնարավոր չէ հստակ կանխորոշել, քանի որ ՀՀ քննչական կոմիտեում հանցանքների ըստ ծանրության հաշվառում չի վարվում, այսինքն` ՀՀ քննչական կոմիտեն ի պատասխան իմ հարցման չի կարողացել տրամադրել քրեական վարույթների թիվն` ըստ հանցանքների ծանրության։

Հատկանշական է, որ նույնաբովանդակ հարցման պարագայում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ինձ տրամադրեց ոչ միայն քրեական վարույթների թիվն ըստ առերևույթ հանցանքների ծանրության, այլև տրամադրեց նաև փաստացի պաշտոնավարող քննիչների թիվը։

Ինչևէ...

Ես հեշտ հանձնվողներից չեմ, իսկ այսօր ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրն է, ուստի նշված հարցի ուսումնասիրությունը կշարունակեմ առաջիկա օրերին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
2025թ-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ քննչական կոմիտեում քննության փուլում են գտնվել թվով 24 710 քրեական վարույթներ