Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Իսրայելի հետ
Սպորտ
21:22 08/10/2025
Հայաստան

Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Իսրայելի հետ

Շախմատի Հայաստանի ֆեդերացիայից հայտնում են.

«Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 4-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը Իսրայելի հավաքականի հետ:

Հաղթանակ է տարել Էլինա Դանիելյանը: Մարիամ Մկրտչյանի և Մարիա Գևորգյանի խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

Առաջին խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է Էստոնիային, երկրորդում՝ Ռումինիային, իսկ երրորդում զիջել է Լեհաստանին։

Այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը նույնպես 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը Ռումինիայի հավաքականի հետ:

Հաղթանակ է տարել Հայկ Մարտիրոսյանը: Շանթ Սարգսյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը առաջին խաղափուլում հաղթել է Լիտվային, իսկ երկրորդ և երրորդում խաղացել է ոչ-ոքի՝ համապատասխանաբար Խորվաթիայի և Չեխիայի հետ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Իսրայելի հետ