Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սանկտ Պետերբուրգում դստեր աչքի առաջ սպանել են հայտնի ճարտարապետ Ալեքսանդր Սուպոնիցկին։
«Սուպոնիցկին իր դստերը դպրոց էր տանում, երբ սպանվել է։ Այսօր առավոտյան, մոտավորապես ժամը 9:00-ին, նրանք դուրս են եկել իրենց երրորդ հարկի բնակարանից և վերելակի մոտ նրանց հանդիպել է անծանոթ մի մարդ։ Երկու կրակոց է լսվել, աղջիկը գոռացել է և վազել է բնակարան. նրա մայրը անմիջապես բացել է դուռը», - գրում է 78.ru կայքը։
Հաղորդվում է, որ սպանությունից հետո հանցագործը հրդեհել է շենքի երկրորդ հարկը, ապա ինքնասպան է եղել։