Դրսից եկած ռեկտորը Վանաձորի պետական համալասարանին պետք չեկավ. ՔՊ-ի աջակցած թեկնածուն ընտրվեց
Քաղաքական
09:37 08/10/2025
Հայաստան

Դրսից եկած ռեկտորը Վանաձորի պետական համալասարանին պետք չեկավ. ՔՊ-ի աջակցած թեկնածուն ընտրվեց

«Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի   ռեկտորի թափուր պաշտոնի համալրման համար երեկ կայացած մրցույթում, ինչպես և սպասվում էր, հաղթել է մ․գ․դ․ Արմեն Ծատուրյանը։

Թափուր պաշտոնի հավակնորդները երկուսն էին. իր թեկնածությունն առաջադրել էր նաև  գործող ռեկտոր տեխն․գ․դ․, Ռուստամ Սահակյանը։ Ծատուրյանի օգտին քվեարկել է բուհի հոգաբարձուների խորհրդի անդամներից 13-ը, Սահակյանի օգտին՝ 5-ը։

Panorama.am-ն ավելի վաղ գրել էր, որ Լոռու նախկին մարզպետ, այժմ ՆԳ փոխնախարար Արամ Ղազարյանը համոզել է, որ ռեկտորի ընտրություններին մասնակցի Վանաձորի մաթեմատիկայի ու բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ «Էվրիկա» դպրոցի տնօրեն Արմեն Ծատուրյանը։ Ի դեպ, նա Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ֆիզիկայի կալանավորված ուսուցիչ Ա. Ծատուրյանի հարազատ եղբայրն է։

Հիշեցրել էինք,  նաև թե ինչպես էր ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը 2020-ին մեծ խանդավառությամբ ընդունել  Ռ. Սահակյանի՝ բուհի ռեկտորի պաշտոնում ընտրվելը։

Նա նույնիսկ ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել ու գրել, որ «Դրսից ռեկտոր է եկել». «Երկար տարիներ Հայաստանի սահմաններից դուրս իր գործունեությունը ծավալած Ռուստամ Սահակյանը, ով անընդհատ փորձ է արել վերադառնալ հայրենի Վանաձոր և դրսում կուտակած իր փորձը ծառայեցնել Հայրենիքին, երեկ ընտրվել է Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դրսից եկած ռեկտորը Վանաձորի պետական համալասարանին պետք չեկավ. ՔՊ-ի աջակցած թեկնածուն ընտրվեց