Ծայրատը չխնամելը դանդաղ և աննկատորեն բերում է բացասական հետևանքների. Մասնագետի խորհուրդը
Առողջություն
10:11 08/10/2025
Հայաստան

Ծայրատը չխնամելը դանդաղ և աննկատորեն բերում է բացասական հետևանքների. Մասնագետի խորհուրդը

Ծայրատը չխնամելը դանդաղ և աննկատորեն բերում է բացասական հետևանքների։ Սկզբում առաջանում է աննշան կարմրություն, գրգռվածություն, մաշկի թեփոտում։ Տաք և խոնավ միջավայրում՝ պրոթեզի ներսում, նույնիսկ մաշկի փոքր քերծվածքը կարող է արագ վերաճել սնկային կամ բակտերիալ վարակման։ Եթե ոչինչ չարվի, ապա ժամանակի ընթացքում մաշկը կորցնում է իր առաձգականությունը, առաջանում են ցավոտ հատվածներ, կարծրացումներ։

«Օրթեզ» կենտրոնի մասնագետները նշում են, որ վիրահատությունից հետո առաջացած սպին կարող է միաձուլվել խորքային հյուսվածքների հետ․ արդյունքում ձևավորվում է կպչուն սպի, որը չի շարժվում մաշկի հետ միասին, այլ ձգում է այն ծայրատի ծայրամասում։

Քայլելիս կամ պրոթեզ կրելիս այդ հատվածը սկսում է բորբոքվել և դառնում է մշտական ցավի աղբյուր։ Եթե գործընթացը չկանգնեցվի, բորբոքումը տարածվում է ավելի խորը՝ հասնելով ենթամաշկային հյուսվածքներին, իսկ հետո՝ նաև ոսկրին։ Ծանր դեպքերում զարգանում է օստեոմիելիտ՝ ոսկրային հյուսվածքի բորբոքում, որը գրեթե անհնար է բուժել առանց վիրահատական միջամտության։ Ծայրատը չխնամելը առավել վտանգավոր է երկարատև պրոթեզավորման դեպքում։ Ժամանակի ընթացքում մկաններն ու ճարպային հյուսվածքը փոխարինվում են խիտ սպիով։ Ծայրատում խանգարվում է արյան շրջանառությունը, նվազում է տեղային իմունիտետը, և ցանկացած վարակ զարգանում է ավելի արագ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ծայրատը չխնամելը դանդաղ և աննկատորեն բերում է բացասական հետևանքների. Մասնագետի խորհուրդը