Գազայում բազմաթիվ մարդիկ դուրս են եկել փողոց՝ նշելու Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք է բերված համաձայնությունը
Քաղաքական
10:44 09/10/2025
Աշխարհ

Գազայում բազմաթիվ մարդիկ դուրս են եկել փողոց՝ նշելու Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք է բերված համաձայնությունը

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի առաջին փուլի բոլոր դրույթների շուրջ։ Իսրայելի և Համասի միջև կնքված հրադադարի համաձայնագրի մասին լուրը  Գազայում և Իսրայելում ընդունել են մեծ ոգևորությամբ՝  հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ նշելու  հրադադարը։

CNN-ը հիշեցնում  է՝  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չորեքշաբթի ուշ երեկոյան Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում բանակցողները համաձայնության են եկել՝ ասելով, որ Իսրայելը և Համասը ստորագրել են հրադադարի շրջանակի առաջին փուլը։

Համաձայնագիրը նախատեսում է Գազայի հատվածում լիակատար հրադադար, պատանդների և բանտարկյալների ազատ արձակում, ինչպես նաև մարդասիրական օգնության մուտք անկլավ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գազայում բազմաթիվ մարդիկ դուրս են եկել փողոց՝ նշելու Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք է բերված համաձայնությունը