Ավարտական և միասնական քննությունները կհամապատասխանեցվեն հանրակրթության նոր չափորոշչին
Կրթություն, գիտություն
17:56 09/10/2025
Հայաստան

Ավարտական և միասնական քննությունները կհամապատասխանեցվեն հանրակրթության նոր չափորոշչին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ՝ քննարկելու ոլորտային խնդիրները և լսելու նրանց դիտարկումներն ու առաջարկները: ԿԳՄՍնախարարության հաղորդմամբ, մանկավարժներին հետաքրքրել են ավարտական և միասնական քննությունների առաջիկա ձևաչափը և բովանդակությունը: Նախարարի խոսքով՝ դրանք նախատեսվում է փոփոխել միայն բովանդակության առումով՝ համապատասխանեցնելով հանրակրթության նոր չափորոշչի պահանջներին. գործընթացի վերաբերյալ կիրականացվի պատշաճ իրազեկում:

Մանկավարժները դրական են արձագանքել դպրոցական բաժանորդային ծրագրին՝ ընդգծելով, որ դպրոցներն առավելագույնս օգտվում են ծրագրից, և երեխաները բավականաչափ հետաքրքրված են:

Հանդիպման առանցքում էին նաև կամավոր ատեստավորմանը վերաբերող հարցերը: Անդրադարձ է եղել հոգեբանների համար նախատեսված գրականության ցանկին, դրույքաչափին, «Ֆիզկուլտուրա» առարկայի հարցաշարին: Քննարկվել են նաև համայնքային, մարզային մրցաշարերում դպրոցական թիմերին ավելի շատ խրախուսելու հնարավորությունները:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ավարտական և միասնական քննությունները կհամապատասխանեցվեն հանրակրթության նոր չափորոշչին