«Հրապարակ». Վեհափառն էլ իր հերթին չի ցանկանում սրել իրավիճակը
Օրվա մամուլ
08:33 09/10/2025
Հայաստան

«Հրապարակ». Վեհափառն էլ իր հերթին չի ցանկանում սրել իրավիճակը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ Էջմիածինը նշում էր իր 2710-ամյակը: Վաղ առավոտից քաղաքում տարբեր միջոցառումներ էին։ Էջմիածին էր գնացել նաև ԱԺ նախագահը, այցելել էր Մայր Աթոռի բակ, լուսանկարվել, մոմ վառել, ցույց տվել, որ հոգևոր քաղաքում իրենց կան ընդունողներ, այսինքն` էջմիածինցիներն աջակցում են Եկեղեցու դեմ արշավը։ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու, քաղաքապետի ԺՊ Արգիշտի Մեխակյանն էլ տոնի մեկնարկը տվել էր 44-օրյա պատերազմում զոհված հերոսների պուրակում ծաղիկ դնելով:

Նրա և Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի հետ քայլում էին մի քանի հոգևորական, այդ թվում՝ Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն սրբազանը։ Ակնհայտ է, որ իշխանությունն այս քայլերով փորձում է վերականգնել իրենց սասանված հեղինակությունը: Վեհափառն էլ իր հերթին չի ցանկանում սրել իրավիճակը, և հոգևոր սպասավորները, թերևս, նրա գիտությամբ են մասնակցել իշխանավորների միջոցառմանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Վեհափառն էլ իր հերթին չի ցանկանում սրել իրավիճակը