Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մենք լավատես ենք այս հարցում. Պեսկովը՝ Պուտին-Ալիև այսօրվա հանդիպման մասին
«Ռուսական կողմը լավատեսորեն է տրամադրված Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպման առաջիկա հանդիպմանը, քանի որ նախագահները կկարողանան քննարկել իրենց հարաբերություններում կուտակված բոլոր հարցերը»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել է Ռուսաստանի նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա ասել է, որ Տաջիկստան պետական այցի ընթացքում Պուտինն ունի շատ ընդարձակ օրակարգ. «Առանձին, իհարկե, խոսվում է ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին»։
Պեսկովը նշել է, որ Պուտինի և Ալիևի միջև նախորդ հեռախոսազրույցը «լավ, դրական և կառուցողական» էր, և որ այդ զրույցի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն առաջիկա հանդիպման վերաբերյալ։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու նախագահները կհանդիպեն այսօր։ Մենք կտեսնենք այս հանդիպման արդյունքները։ Մենք լավատես ենք այս հարցում։ Հուսով ենք, որ նախագահները կքննարկեն մեր երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակը և կանդրադառնան մնացած բոլոր հարցերին», - ասել է Կրեմլի խոսնակը։