Տաթև Ասատրյան. Հայաստանում ունեցած մեծ մենահամերգից հետո ինձ համար շատ հարազատ մարդիկ կորցրեցի
Համացանց
09:16 09/10/2025
Հայաստան

Տաթև Ասատրյան. Հայաստանում ունեցած մեծ մենահամերգից հետո ինձ համար շատ հարազատ մարդիկ կորցրեցի

«Այսօր մի քանի անգամ ասեցիր, թե ինչքան շատ է սիրում ինձ ժողովուրդը, և դա փոխադարձ է։ Բայց այդ սիրո հակառակ կողմում կա մի աշխարհ, որտեղ ես ինձ ոչ մի կերպ չեմ գտնում, չեմ համակերպվում»,-ասել է հայտնի երգչուհի Տաթև Ասատրյանը Tete A Tete հաղորդմանը տված հարցազրույցում։

Նա նշել է, կան մարդիկ, որոնց դուր չի գալիս, որ իր ու ժողովրդի սերը փոխադարձ է, նրանք ամեն ինչի պատրաստ են, որ այդ սերը վնասեն։

«Բայց ոչ թե երեսիդ ասելով, այլ պատերի տակ խոսելով։ Մարդը կարա քեզ տեսնի, փաթաթվի, հարցնի՝ ո՞նց ես։ Էքնան ուրախ եմ քո համար։ Բայց հետո մի այնպիսի բան լսես մի տեղից, որ ինքդ էլ չհավատաս դրան։ Գիտե՞ս, երբ կինն է խոսում, նախանձ ասվածը, ինչ-որ տեղ կնոջ գենետիկային ավելի մոտ է, որովհետև նա էմոցիոնալ է։ Բայց երբ դա տղամարդն է անում, այն մարդը, որ ունի տղամարդկություն, պետք է վայել պահի իրեն։  Ամոթ է։ Ես Հայաստանում ունեցած  մեծ մենահամերգից հետո ինձ համար շատ հարազատ մարդիկ կորցրեցի, ովքեր պարզապես սկսեցին ինձ բարև չտալ։ Գիտե՞ս, գուցե աստծուն բարկացնեմ, բայց եթե ես իմանայի, որ այսպես է լինելու, գուցե այդ մենահամերգը չունենայի։ Էն մարդիկ, ում համար ես հոգի եմ տվել, մեծարել եմ ինձնից ավելի, երբեք չեմ սպասել։ Բայց գիտե՞ս, իմ անցած օվկիանոս դժվարությունների դեմ այսօրվա դժվարությունները փոքր առուներ են, և Փառք Տիրոջը, ես իմ ոտքերի վրա ամուր կանգնած եմ, ինձ ոչինչ չի կարող ասյ կյանքում կոտրել, ես այնքան բան եմ տեսել, այնքան բանի միջով եմ անցել։ Բան չունեմ ասելու, սիրտս շատ է ցավում, որովհետև հոգի եմ տվել այդ մարդկանց համար»,-անկեղծացել է երգչուհին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տաթև Ասատրյան. Հայաստանում ունեցած մեծ մենահամերգից հետո ինձ համար շատ հարազատ մարդիկ կորցրեցի