Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Որոշման նախագծով առաջարկվում է 2025 թ. բյուջեից մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1,6 մլրդ դրամ դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար»,-կառավարության նիստում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ զեկուցելով համայնքների կողմից իրականացված սուբվենցիոն ծրագրերը պետական բյուջեից համաֆինանսավորելու հերթական նախագիծը։
Նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել 24 համայնքների 26 սուբվենցիոն ծրագրեր։
Սիմոնյանը թվարկեց մարզերին հատկացվող համաֆինանսավորման չափերը և ծրագրերի քանակը. «Արագածոտնի մարզում՝ 2 ծրագիր՝ 153,690.1 դրամ, Արարատի մարզում, 2 ծրագիր՝ 210,861.9 դրամ, Արմավիրի մարզում՝ 6 ծրագիր199,644.5 դր, Գեղարքունիքի մարզում՝ 3 ծրագիր՝ 125,906.7 մլն դրամ, Լոռու մարզում՝ 2 ծրագիր՝ 192,747.0 դր, Կոտայքի մարզում՝ 1 խրագիր՝ 25,019.3 դր, Շիրակի մարզում՝ 2 ծրագիր՝ 158,450.8 դր, Սյունիքի մարզում՝ 2 ծրագիր՝ 186,021.4 դր, Վայոց ձորի մարզում՝ 4 ծրագիր՝ 263,846.6 դր., Տավուշի մարզում 2 ծրագիր 66,017.7 դր։
Նիկոլ Փաշինյանի բացակայության պայմաններում, նրա փոխարեն սուբվենցիոն ծրագրերը հատ-հատ թվարկեց ՏԿԵ փոխնախարարը։