Փաշինյանը չի մասնակցել Դուշանբեում Պուտինի և ԱՊՀ առաջնորդների երեկոյան զբոսանքին
Քաղաքական
10:12 10/10/2025
Տարածաշրջան

Փաշինյանը չի մասնակցել Դուշանբեում Պուտինի և ԱՊՀ առաջնորդների երեկոյան զբոսանքին

Տաջիկստանի պետական ​​հեռուստատեսությունը ցուցադրել է Դուշանբեում ԱՊՀ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարների համար ոչ պաշտոնական ընթրիքից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ առաջնորդների երեկոյան զբոսանքի կադրերը։

Զբոսանքին մասնակցել են Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը և Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը։ Ալիևը զբոսանքի կեսից է միացել երկրների առաջնորդներին՝ ողջագորվելով միայն Պուտինի հետ։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։

Հեռուստաալիքի տվյալներով՝ առաջնորդները զբոսնել են կառավարական նստավայրի այգում, որը զարդարված էր տարբեր մրգերի և բանջարեղենի դեկորացիանորեվ։ Նրանց ցուցադրվել են սեխերի բարձր բուրգեր, բնական առատության նախշերով զարդարված մարգագետիններ և նույնիսկ ձմերուկից պատրաստված շատրվաններ։

Պուտինը և Ալիևը հատկապես հետաքրքրված էին Անկախ Պետությունների Համագործակցության խորհրդանիշով և ռուսերեն ու տաջիկերեն գրված «Բարի գալուստ» գրությամբ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նախորդ օրը երեկոյան մեկնել է Դուշանբե, բայց չի մասնակցել երեկոյան զբոսանքին։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանը չի մասնակցել Դուշանբեում Պուտինի և ԱՊՀ առաջնորդների երեկոյան զբոսանքին