Մալազուհին կտրել է սիրեկանի առնանդամը՝ իմանալով որ նա չի բաժանվել կնոջից
Իրավունք
14:11 10/10/2025
Աշխարհ

Մալազուհին կտրել է սիրեկանի առնանդամը՝ իմանալով որ նա չի բաժանվել կնոջից

Կինը խանդից դրդված կտրել է իր սիրեկանի առնանդամը՝ իմանալով, որ նա դեռ ամուսնացած է։ World of Buzz-ը հայտնում է որ դեպքը տեղի է ունեցել Մալայզիայում ։

Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Բանգլադեշից 34-ամյա մի կին կտրել է իր սիրեկանի սեռական օրգանը՝ իմանալով, որ նա դեռ ամուսնացած է։ Ծանր վնասվածքներով տուժածը տեղափոխվել է հիվանդանոց՝ շտապ բուժօգնության։

Շրջանի ոստիկանապետի օգնականը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է հարձակումից երկու ժամ անց։ Հարձակման ժամանակ օգտագործված 29 սանտիմետրանոց դանակը առգրավվել է նրա ձերբակալությունից հետո։ Թմրանյութերի թեստի արդյունքը բացասական է եղել, և կինը նախկինում քրեական անցյալ չի ունեցել։

Ըստ Մալայզիայի թագավորական ոստիկանության հայտարարության՝ նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ հանցագործությունը կատարվել է խանդից դրդված։ Բժիշկները նշում են, որ տուժածի վիճակը կայուն է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մալազուհին կտրել է սիրեկանի առնանդամը՝ իմանալով որ նա չի բաժանվել կնոջից