«Հրապարակ». Երդվյալ ՔՊ-ականները ծանր են տարել Արմեն Խաչատրյանի ՔՊ վարչության անդամ դառնալը
Օրվա մամուլ
08:24 10/10/2025
Հայաստան

«Հրապարակ». Երդվյալ ՔՊ-ականները ծանր են տարել Արմեն Խաչատրյանի ՔՊ վարչության անդամ դառնալը

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ վարչության արդյունքները շարունակում են քննարկվել իշխող թիմում, ասում են՝ երդվյալ ՔՊ-ականները հատկապես ծանր են տարել Արմեն Խաչատրյանի հաղթանակը, նոր վարչության անդամ դառնալը։ Խաչատրյանը Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին երկար ժամանակ ոստիկանությունում բարձր պաշտոններ է զբաղեցրել, այլ կերպ ասած՝ նախկին կրոնափոխներից է, բայց, փաստորեն, այսօր դառնում է ՔՊ ղեկավար կազմի ներկայացուցիչ։

Մեզ պատմեցին, որ այդ փաստը  հատկապես ցավագին են ընդունել մարզի ՔՊ-ականները, Մարինա Ղազարյանը, Դավիթ Դանիելյանը և այլք, անգամ մեղմորեն Խաչատրյանին զգուշացրել են, որ մարզի վերաբերյալ կարևոր որոշումներ ընդունելուց առաջ ոչ թե իր կարծիքն է որոշիչ դառնալու, այլ՝ բոլոր կուսակցականների։ Ի դեպ, օրերս տեղի է ունեցել Խաչատրյանի դստեր հարսանիքը, որին մասնակցել է իշխանական էլիտան»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Երդվյալ ՔՊ-ականները ծանր են տարել Արմեն Խաչատրյանի ՔՊ վարչության անդամ դառնալը