Պոկում վարժությունից հետո Գարիկ Կարապետյանը 3-րդն է իսկ Սիմոն Մարտիրոսյանը զրո ստացավ
Քաղաքական
22:37 10/10/2025
Հայաստան

Պոկում վարժությունից հետո Գարիկ Կարապետյանը 3-րդն է իսկ Սիմոն Մարտիրոսյանը զրո ստացավ

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 10-ին 110 կգ քաշային կարգում պայքարի մեջ մտան աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանն ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Փարիզ-2024-ի մասնակից Գարիկ Կարապետյանը:

Պոկում վարժությունից հետո Կարապետյանը 187 կգ արդյունքով 3-րդն է, Սիմոն Մարտիրոսյանը ձախողեց և զրո ստացավ:

Գարիկ Կարապետյանը մեկնարկեց 186 կգ-ով, բայց չկարողացավ բարձրացնել: Երկրորդ մոտեցմամբ էլ ձախողեց 186 կգ-ը: Երրորդ մոտեցման համար մարզիչները մեկ կիլոգրամ ավելացրին, որը Կարապետյանը հաջողությամբ պոկեց: Այս վարժությունում Կարապետյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Օլիմպիական կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ձախողեց պոկում վարժությունը: Մարտիրոսյանը երկրորդ և երրորդ մոտեցմամբ ձախողեց 185 կգ-ը: Երրորդ մոտեցման համար մարզիչները երկու կիլոգրամ ավելացրին: Մարտիրոսյանը պոկեց, պահեց ծանրաձողը, բայց երկու մրցավար չգրանցեց քաշը: Հայ մարզիչները բողոքարկեցին, բայց մրցավարները խաղ նկատեցին արմունկներում: Սիմոն Մարտիրոսյանի երրորդ մոտեցումն էլ չհաշվվեց և նա  զրկվեց երկամարտի պայքարից:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պոկում վարժությունից հետո Գարիկ Կարապետյանը 3-րդն է իսկ Սիմոն Մարտիրոսյանը զրո ստացավ