Տաթևում այսօր հրդեհվել է երկհարկանի սեփական տուն
Հասարակություն
22:02 11/10/2025
Հայաստան

Տաթևում այսօր հրդեհվել է երկհարկանի սեփական տուն

Տաթևում այսօր հրդեհվել է երկհարկանի սեփական տուն։  Ֆեյսբուքյան օգտատեր Նավասարդ Խաչատրյանը մի քանի տեսանյութ է հրապարակել հրդեհից ու մանրամասնել.

«Տունը վարձով տրված էր հնդիկ բանվորների։ Դրանցից մեկը, փայտի վառարանը վառել է, ու վառարանի դուռը թողել բաց։ Վառվող փայտը վառարանից ընկել է հատակին ու ամբողջ տունը.... տանից մնացել են միայն քարե պատերը։ Հրշեջ ծառայությանը ուշ է զանգահարվել, երբ կրակն արդեն հնարավոր չէր հանգցնել։ Մինչ այս պահը հրշեջները մարում են կրակը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տաթևում այսօր հրդեհվել է երկհարկանի սեփական տուն