Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է. Փրկարար ծառայություն
Հասարակություն
22:06 12/10/2025
Հայաստան

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է. Փրկարար ծառայություն

ՆԳՆ Փրկարար ծառայությունից վստահեցնում են, որ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է;

«Հոկտեմբերի 12-ին ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարությամբ շարունակել են հրդեշիջման աշխատանքները Երևանի Նուբարաշենի կենցաղային աղբավայրի մոտ 4 հա տարածքում։

Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ՆԳՆ փրկարարական ծառայողներն արդյունավետ համագործակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ:

Տեղում աշխատանքները համակարգել է ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:

Օգտագործվել է շուրջ 1400 տոննա ջուր, իրականացվել է շուրջ 900 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար։

Բաց կրակ չկա․ ծխի ծավալը էականորեն նվազել է:

Աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 20։06-ին»։

Հրդեհաշիջման աշխատանքներն նույն ինտենսիվությամբ շարունակվում են:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է. Փրկարար ծառայություն