Վրաստանի Միգրացիայի վարչության աշխատակիցները ձերբակալել են 21 օտարերկրյա քաղաքացու
Իրավունք
16:22 12/10/2025
Տարածաշրջան

Վրաստանի Միգրացիայի վարչության աշխատակիցները ձերբակալել են 21 օտարերկրյա քաղաքացու

Անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում Ներքին գործերի նախարարության միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցները անցկացրել են ներգաղթի հատուկ վերահսկողության միջոցառում: 1tv.ge-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ ստացված տեղեկատվության հիման վրա դեպարտամենտի աշխատակիցները միջոցառման շրջանակներում ստուգել են որոշակի վայրեր, որի նպատակն էր Վրաստանում առանց օրինական հիմքի գտնվող օտարերկրյա քաղաքացիների նույնականացումը:

«Բարդ միջոցառման արդյունքում ձերբակալվել է 21 օտարերկրյա քաղաքացի: Նրանց թվում են Հնդկաստանի, Չինաստանի, Պակիստանի, Բանգլադեշի, Իրանի և Եգիպտոսի քաղաքացիներ: Պարզվել է, որ նրանք երկրում են գտնվել «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքով սահմանված պահանջների խախտմամբ»:

Ներկայումս վերոնշյալ անձինք տեղակայված են Միգրացիոն դեպարտամենտի ժամանակավոր բնակության կենտրոնում: Համապատասխան ընթացակարգեր են իրականացվում նրանց երկրից վտարելու համար:

Միգրացիոն դեպարտամենտը պարբերաբար իրականացնում է ներգաղթի հատուկ վերահսկողություն՝ «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքի արդյունավետ կիրառումն ապահովելու համար», – ասվում է տեղեկատվության մեջ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վրաստանի Միգրացիայի վարչության աշխատակիցները ձերբակալել են 21 օտարերկրյա քաղաքացու