Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը մգեցված ապակիներով մեքենայով է երթևեկել
Հասարակություն
12:54 12/10/2025
Հայաստան

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը մգեցված ապակիներով մեքենայով է երթևեկել

«Հոկտեմբերի 11-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ Նուբարաշենի վարչական տարածքում նկատել են «Chevrolet» մակնիշի ավտոմեքենա, որի կողային ապակիները ամբողջությամբ եղել են մգացված: 

Պարեկները տեղում պարզել են, որ վարորդը Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Տիգրան Հովհաննիսյանն է, ով փորձում էր պարեկներին համոզել, թե «մի արձանագրեք, ես հետո «պլյոնկեքը» կհանեմ»: 

Սակայն նրա խնդրանքը պարեկների կողմից մերժվեց ու նա իր ձեռքով ավտոմեքենայի կողային առջևի ապակիների վրայից հեռացրեց մուգ թաղանթները: 

Տիգրան Հ.-ն պարեկներին հայտնել է, որ ինքը աշխատում է Երևանի քաղաքապետարանի բաժիններից մեկում»,-հայտնում էshamshyan.com-ը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը մգեցված ապակիներով մեքենայով է երթևեկել