Որպես անհայտ որոնվող 12-ամյա տղային ոստիկանները հայտնաբերել են
Հասարակություն
10:26 12/10/2025
Հայաստան

Որպես անհայտ որոնվող 12-ամյա տղային ոստիկանները հայտնաբերել են

Հոկտեմբերի 11-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավորությամբ վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 40-ամյա մի կին, և հայտնել, որ իր 12-ամյա տղան հոկտեմբերի 9-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, դուրս է եկել տնից և մինչև այժմ ոչ մի տեղեկություն չունի երեխայի գտնվելու մասին ու այդ օրերին չի դիմել ոստիկանություն, փորձել է իր և բարեկամների ուժերով գտնել երեխային: 

«Մի քանի ժամ շարունակ ոստիկանության Շենգավիթի բաժնի 20-ից ավելի համայնքային ոստիկաններ ձեռնարկել են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ և երեկ պարզել են՝ որտեղ է գտնվում երեխան ու կարողանում են բացատրական աշխատանքների արդյունքում ճշտել երեխային գտնվելու վայրը: 

Համայնքային ոստիկանները ժամանում են նշված վայր, որտեղից էլ տղային տեղափոխում են ոստիկանության Շենգավիթի բաժին: 

«Երեխան ոստիկաններին հայտնել էր, որ ինքը հոկտեմբերի 9-ից դուրս է եկել տնից, շրջել Երևան քաղաքի տարբեր փողոցներում, գիշերել դրսում, իսկ տնից հեռացել է, քանի որ 36-ամյա հայրը իրեն անընդհատ ենթարկել է ֆիզիկական ներգործության: 

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչութան Շենգավիթի քննչական բաժին»,-հայտնում է shamshyan.com-ը;

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Որպես անհայտ որոնվող 12-ամյա տղային ոստիկանները հայտնաբերել են