Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ձեռքիս տակ կա 15 բեռնափոխադրող վարորդի փաստաթուղթ, որոնք 5 տարով զրկվել են ՌԴ մուտք գործելու իրավունքից. Բողոքի ակցիա կառավարության դիմաց
«ԵԱՏՄ-ի շրջանակում անդամ երկրների տնտեսության վրա այսպիսի ազդեցություն ունեցող ոլորտի նկատմամբ չի կարելի նման օրենք կիրառել, որը խանգարում է բեռնափոխադրում իրականացնելուն, սա շատ ուղիղ ազդելու է մեր տնտեսության վրա»,-կառավարության շենքի դիմաց բեռնափոխադրողների կազմակերպած ակցիայի ժամանակ ասաց Հայկական «Կարիտաս» միգրացիոն ծրագրերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։
Վարորդները բողոքում են ՌԴ օրենսդրական նոր կարգավորումից՝ Ֆեդերալ օրենքի 115-րդ հոդվածի կարգավորումից, որով սեպտեմբերի 10–ին ՌԴ-ում խստացվել է կանոնակարգը, որի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում կարող են ՌԴ-ում գտնվել մինչև 90 օր
Բեժանյանը հայտնեց, թե այդ կետը չպետք է վերաբերվի բեռնափոխադրում և ուղևորներ փոխաադրող վարորդներին։
Հայկական «Կարիտաս» միգրացիոն ծրագրերի փորձագետը հայտնեց,որ իր ձեռքի տակ կա 15 վարորդի փաստաթուղթ, որոնք 5 տարով զրկվել են ՌԴ մուտք գործել, բայց կան 74 անձինք, որոնք ՌԴ վերահսկվող անձանց ռեստրում են գրանցված։
Բեժանյանը հայտնեց, որ արդեն մեկ օր է խնդիրը բարձրացրել է, բայց ՀՀ իշխանությունները բավարար աշխատանք չեն տարել, դանդաղել են։
«Ես Մոսկվա պետք է գնամ-գամ 10 օրում, բայց ես 11 օր անցկացնում եմ ՌԴ-ի կողմից Վերին Լարսում հերթի մեջ»,-հայտնեց վարորդներից մեկը՝ Ռազմիկ Կվարգիզյանը՝ հավելելով, որ այդ պատճառով լրանում է ՌԴ-ում գտնվելու 90 օրը, որից կեսը կորցնում են հերթի մեջ։
Նա ասաց, որ եթե հերթը չհաշվեն, ապա սահմանված օրերի չափաքանակը միգուցե կհերիքի վարորդներին։