Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հավային դու ես, արա...Ամոթ.Իրավիճակը լարվեց Գինեվետի հանրային լսումների ժամանակ
Վեդի համայնքի Գինեվետ գյուղում տեղի ունեցավ նախնական հանրային լսումներ «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կարմիր սարի կրաքարային մերգելների օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ: Ծրագիրը նախատեսում է նաև Ցեմենտի գործարանի կառուցում։
Ըստ նախագծի հեղինակների, նախատեսվում է 25 մլն դրամի ներդրում, որն անհրաժեշտության դեպքում կարող է հասցվել մինչև 35 մլն-ի։
Մինչ այդ բնապահպան ակտիվիստները կոչ էին արել հարակից գյուղերի բնակիչներին գալ և կանխել այն ռիսկերը, որոնցով բաց հանքարդյունաբերությունը սպառնում է գյուղատնտեսությանը, դիմել էին նաև քաղհասարակության ներկայացուցիչներին` կանգնելու իրենց շահերի համար պայքարող գյուղացիների կողքին:
Գյուղի բնակիչը հայտնեց, որ այդ տարածքներում էնդեմիկ և կարմիրգրքային բույսեր կան։ Նախաձեռնողը ընթերցեց ԳԱԱ Թախթաջյանի անվան ինստիտուտի եզրակացությունը, որ հանքշահագործման տարածքում Կարմիր գրքային բույս չկա։ «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի Վարդանյանը նշեց, որ ՇՄՆ նախագահությունն էլ եզրակացություն է տվել, որ այդ հատվածում կարմիր գրքային բույսեր կան։
Գյուղացիների մի մասին և ընկերության ներկայացուցիչներին դուր չեկավ, որ լսումներին ներկա քաղհասարակության ներկայացուցիչները դեմ էին արտահայտվում հանքի բացմանը՝ նրանց պիտակավորելով «Վեդի Ալկո»ընկերության շահերի պաշտպան։
Իրավիճակը լարվեց, երբ գյուղացիներից մեկը կոպտեց և քաղհասարակության ներկայացուցիչը հակադարձեց.«Հավային դու ես, արա»։ Հանրային լսումներին ներկա պարեկները կարգի հրավիրեցին կողմերին։
Վարչական շրջանի ղեկավարության ներկայացուցիչը հանրային լսումները դադարեց՝ հիմնավորմամբ, որ հարցերը կրկնվում են։ Բնապահպան Օլեգ Դուլգարյանը և մյուս ակտիվիստները վանկարկեցին. «Ամոթ, հանրային լսումները չեն կայացել, քանի որ բոլոր հարցերը չեն լսվել և ելույթներ չեն եղել և անօրինական ձևով կասեցվեց»։
Նազելի Վարդանյանն էլ հայտարարեց, որ նույն ընկերությունը նախորդ տարի դիմել էր ծրագրի համար և ստացել բացասական եզրակացություն, իսկ այսօր ընկերության անունը փոխել է և նույն ծրագրով կրկին եկել է համայնք և ցանկանում է մոլորեցնելու միջոցով ստանալ բնակիչների դրական եզրակացությունը։