Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը խաղում է հայերի համար; երբ մենք դրսում ենք խաղում ավելի շատ սփյուռքի մասին ենք մտածում, որ նրանք օտար երկրում իրենց ավելի լավ զգան, հպարտ լինեն»,- Դուբլինում Իռլանդիայի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղից առաջ ասուլիսում ասաց Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:
Նա հայտնեց, որ պատասխանատու մարդ է, «Փյունիկում» էլ է զգում պատասխանատվություն, բայց ազգային հավաքականում ավելի մեծ պատասխանատվություն է և մեծ տարբերություն կա։
«Բացի հոգեբանությունից, տարբերություն կա նաև աշխատանքի մեջ, քանի որ ակումբում ֆուտբոլիստն ունի պայմանագիր, իսկ հավաքականում հայրենասիրության, նվիրվածության և պատասխանատվության ուղղությունը պետք է բռնես և աշխատես։
Անդրադառնալով Իռլանդիայի հետ խաղիղն՝ Մելիքյանն ասաց.«Գիտենք, որ վաղը շատ դժվար է լինելու մեզ համար այստեղ, որովհետև Իռլանդիայի թիմը պարտվել է և հասկանում է, որ վերջին շանսերից է, որ մեզ հաղթի և պահպանի հնարավորություն։ Շատ լավ հասկանում ենք մրցակցի մոտիվացիան։ 100 % տարբերվելու է առաջին խաղից։ Պետք է մենք ճիշտ պատրաստվենք հոգեբանորեն և տակտիկապես»։