Ծառուկյան. Գյուղատնտեսությունը ոչ միայն ազգային տնտեսության ողնաշարն է, այլև մեր պարենային անվտանգության գլխավոր երաշխավորը
Տնտեսություն
10:50 13/10/2025
Հայաստան

Ծառուկյան. Գյուղատնտեսությունը ոչ միայն ազգային տնտեսության ողնաշարն է, այլև մեր պարենային անվտանգության գլխավոր երաշխավորը

Գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանն այցելել է սահմանամերձ Վարդենիսի Ծովակ համայնք, որտեղ շարունակվում են գյուղատնտեսական ակտիվ աշխատանքները։ Այս օրերին համայնքում իրականացվում է կարտոֆիլի, բազուկի և գազարի բերքահավաքը։

«Նախապես ծրագրված ներդրումներն արդեն իրականացվել են, և արդյունքներն այսօր տեսանելի են՝ բարձր բերքատվություն, որակյալ մթերք և աշխատատեղեր համայնքում։ Տեխնոլոգիական նոր լուծումները գյուղատնտեսական աշխատանքները դարձրել են առավել կազմակերպված, արդյունավետ և համահունչ ժամանակակից պահանջներին։

Այն, ինչ տեսնում ենք, լավագույն օրինակն է այն համոզման, որ գյուղացին կարող է և պետք է ապրի, աշխատի ու զարգանա իր հողի վրա։

Գյուղատնտեսությունը ոչ միայն ազգային տնտեսության ողնաշարն է, այլև մեր պարենային անվտանգության գլխավոր երաշխավորը»,-նշել է Ծառուկյանն իր էջում՝ կից հրապարակելով գյուղացիների հետ հանդիպման տեսանյութը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder