Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեծ հույսով ու հավատով վաղը կլինեմ այնտեղ 18։00-ից, որ ցույց տամ նրան իմ աջակցությունը, սերը. Սամվել Կարապետյանի դստեր տեսաուղերձը
«Վաղը Թբիլիսյան 3/9 հասցեում կլինի իմ հոր՝ Սամվել Կարապետյանի դատավարույունը և ես մեծ հույսով ու մեծ հավատով կլինեմ այնտեղ 18։00-ից, որ ցույց տամ նրան իմ աջակցությունը, սերը։ Պապ ջան, մենք քո հետ ենք, ես քո հետ եմ»,-Ինստագրամի իր էջում ընկերներին կոչով դիմել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի դուստրը, Տաթև Կարապետյանը։
Ֆեյսբուքյան ուղիղ կապով դատավարության մասին տեղեկացրեց նաև արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը՝ ասելով. «Քիչ առաջ պարզ դարձավ, որ նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել, կալանավորված Սամվել կարապետյանի նկատմամբ խափանման միջոցը երկու ամիս երակրացնելու պահանջով»
Նա հայտնեց, որ միջնորդության քննությունը մակագրվել է դատավոր Դոլմազյանին և դատավարությունն էլ տեղի է ունենալու վաղ Թբիլիսյան խճուղի, 3/9 հասցեում՝ Հակակառուպցիոն դատարանում։
Երիցյանը կոչ արեց բոլորին ներկայանալ վաղը հակակոռուպցիոն դատարան արդարության և Սամվել Կարապետյանի ազատության օրինական և արդար պահանջով;