Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է՝ միջազգային չափորոշիչներով․ Մարուքյան
Քաղաքական
18:58 14/10/2025
Հայաստան

Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է՝ միջազգային չափորոշիչներով․ Մարուքյան

«Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է, քանի որ կա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձևը, ըստ որի՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը պատրաստել է չափորոշիչներ։ Այդ չափորոշիչների համաձայն՝ նրա գործը և նրա նկատմամբ մեկնարկածը քաղաքական հետապնդում է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանը քննում է ՔԿ միջնորդությունը՝ կալանքը երկարաձգելու վերաբերյալ։ Դատարանի բակում բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝  ի աջակցություն գործարար, բարերար Սամվել Կարապետյանի։ 

 Մարուքյանի խոսքով՝  այն, ինչ իրավապահ և դատաիրավական մարմիններն են անում, տեղավորվում է ԵԽԽՎ-ի բոլոր չափորոշիչներում։

«Երբ որ ասում եմ, որ Սամվել Կարապետյանը կամ Միքայել Սրբազանը քաղբանտարկյալներ են, ելնում եմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի չափորոշիչներից։ Միջազգային չափանիշները նաև ասում են, որ անձը ինքը կարող է ինքն իրեն ճանաչել քաղբանտարկյալ և համարվել քաղբանտարկյալ, բայց տվյալ պարագայում ես առաջնորդվում եմ այդ չափանիշներով»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ  սպասել այսօրվա դատական նիստից, Մարուքյանն ասաց․ «Կարծում եմ, որ այն նոր մեղադրանքը, որն ավելացվել է և բացարձակապես կապ չունի իրողությունների հետ, արվել է մի բանի համար, որ ևս 2 ամսով հնարավորություն ունենան կալանքը երկարացնելու»,-նշեց քաղաքական գործիչը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է՝ միջազգային չափորոշիչներով․ Մարուքյան