Լուկաշենկո. Ես կհրաժարվեի Նոբելյան մրցանակից
Քաղաքական
15:19 14/10/2025
Աշխարհ

Լուկաշենկո. Ես կհրաժարվեի Նոբելյան մրցանակից

Մինսկում կայացած հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ կհրաժարվեր Նոբելյան խաղաղության մրցանակից, եթե այն շնորհվեր իրեն, և խորհուրդ է տվել Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփին չանհանգստանալ այս տարի այն չստանալու համար։

Նրա խոսքով,  աշխարհում ապրող մարդիկ պետք է գնահատեն, թե ինչ են անում ԱՄՆ-ն և նրա նախագահը միջազգային ասպարեզում. «Միջազգային հանրության և  մարդկանց գնահատականը շատ ավելի կարևոր է, քան քաղաքականացված Նոբելյան կոմիտենի»։

Ինտերֆաքսի հաղորդմամբ, Լուկաշենկոն նաև վստահություն է հայտնել, որ Թրամփը կշարունակի աշխատել խաղաղության օգտին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լուկաշենկո. Ես կհրաժարվեի Նոբելյան մրցանակից