«Հրապարակ». Ագրարային համալսարանում կրթաթոշակն աշխատակիցների համար կարող է լինել մի փոքր հավելավճար ցածր աշխատավարձին
Օրվա մամուլ
08:36 14/10/2025
Հայաստան

«Հրապարակ». Ագրարային համալսարանում կրթաթոշակն աշխատակիցների համար կարող է լինել մի փոքր հավելավճար ցածր աշխատավարձին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հաշվի առնելով Ագրարային համալսարանում ընդունելության անմխիթար վիճակը՝ կառավարությունը որոշել է բակալավրիատի և մագիստրատուրայի դիմորդներին մոտիվացնելու նպատակով սահմանել 70-77 հազար դրամ կրթաթոշակ: Եվ դա էր պատճառը, որ անցած տարի ագրարայինի մագիստրատուրա էին ընդունվել նաև համալսարանի որոշ աշխատակիցներ՝ դոցենտ, դասախոս, ամբիոնի վարիչ, ստորաբաժանումների ղեկավարներ, ռեկտորի վարորդը և այլն:

Պարզվում է, որ սույն պրակտիկան աշխատակիցներին դուր է եկել և այս տարի էլ է շարունակվում: Մագիստրատուրա են ընդունվել բուհի վարչության պետ, բաժնի վարիչ, գործավարներ, վարչական աշխատակիցներ: Ամեն դեպքում, եթե Ժաննա Անդրեասյանի «փրկության» ծրագրերը մեր գյուղատնտեսությանը չեն օգնում, կրթաթոշակն աշխատակիցների համար կարող է լինել մի փոքր հավելավճար ցածր աշխատավարձին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ագրարային համալսարանում կրթաթոշակն աշխատակիցների համար կարող է լինել մի փոքր հավելավճար ցածր աշխատավարձին