Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմն ավարտվել է իր դիրքորոշումների ներկայացումը. Վարդևանյան
Քաղաքական
22:44 15/10/2025
Հայաստան

Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմն ավարտվել է իր դիրքորոշումների ներկայացումը. Վարդևանյան

«Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետի երկարաձգման հարցի քննության ընթացքում ավարտվել է պաշտպանական կողմի դիրքորոշումների ներկայացումը»,-այդ մասին Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտնեց նրա փաստաբաններից Արամ Վարդևանյանը։

«Մենք ներկայացրինք պաշտպանական կողմի դիրքորոշումների փուլը, ավարտեցինք։ Բոլոր պաշտպաններով մանրակրկիտ ներկայացրինք մեր փաստարկները։ Այլ կերպ ասած՝ հաստատապես մեր դիրքորոշումների պայմաններում, եթե մենք ունենանք ողջամիտ հնարավորություն իրական իրավաբանության, արդարադատության, միանշանակ է, որ այս միջնորդությունը պետք է մերժվի։

Ակնկալիքի մեր նշաձողը բավականին ցածր է։ Մենք չենք ուզում 100 % ծավալի իրավաբանություն, որովհետև հասկանում ենք, որ դա կլինի միամտություն այսօրվա պայմաններում։ Մի բան շատ հստակ է, որ ձեզնից յուրաքանչյուրի ներկայությունը, աջակցությունը շատ կարևոր է։ Փուլային իմաստով հիմա դատարանը հարցեր է տալու մեզ»,-հայտնեց Վարդևանյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմն ավարտվել է իր դիրքորոշումների ներկայացումը. Վարդևանյան