Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շարժումը կանգնած է երիտասարդ տաղանդների կողքին․ Գոհար Ղումաշյան
««Մեր ձևով» ժողովրդական շարժումը ունի նպատակ՝ աջակցել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող տաղանդավոր երիտասարդներին։ Ուզում եմ միասին մեր աջակցությունը և մեր սրտի ուղերձը հայտնենք այս պահին Ալբանիայում գտնվող մեր շախմատի չեմպիոններին՝ Մանվել Առաքելյանին և Տիգրան Սողոմոնյանին»,- այս մասին դատարանի բակում, որտեղ հավաքվել են Սամվել Կարապետյանի աջակիցները, հայտարարեց «Մեր Ձևով» շարժման անդամ, Հայ Գործարարների Ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը։
Նա նշեց, որ շարժման աջակցությամբ շախմատիստներն այս պահին մասնակցում են աշխարհի առաջնությանը։
«Վստահ ենք, որ տղաները կվերադառնան Հայաստան հաղթանակով։ Սամվել Կարապետյանն այն եզակի անձանցից մեկն է, որը միշտ հավատացել է երիտասարդներին, երիտասարդ տաղանդներին, և կարծում եմ, որ այն շատ մեծ գնահատանքի և շատ մեծ հարգանքի արժանի հատկություն է։ Երբ տաղանդները զգում են, որ իրենք պիտանի են իրենց երկրում, իրենց մտքով չեն անցկացնում երկիրը լքել։Այդ իմաստով նաև մեծ գործ ունեն մեր ծնողները, որոնք որ կերտում են երիտասարդների մեջ հայրենասիրությունը, և շնորհակալություն բոլոր այն ծնողներին, ովքեր իրենց ընտանիքներում կարևորագույն գործ են կատարում երեխաների հետ, սերմանում են հայրենասիրություն։
Ուզում եմ, որ այստեղ կանգնած մարդիկ իրենց բարեկամներին, ընկերներին, ովքեր ունեն տաղանդավոր երեխաներ իրենց շրջապատում, փոխանցեն, որ «Մեր ձևով» ժողովրդական շարժումը իրենց կողքին է։ Այս շարժումը Սամվել Կարապետյանի ազատության մասին չէ։ Այս շարժումը մեր երկիրը նորից ոտքի կանգնեցնելու, գնահատված լինելու և դեպի պայծառ ապագան նայելու մասին է»,- ասաց Ղումաշյանը։