Մենք գտնվում ենք դատարանի բակում՝ արդարության պահանջով․ Գոհար Մելոյան
Իրավունք
19:31 15/10/2025
Հայաստան

Մենք գտնվում ենք դատարանի բակում՝ արդարության պահանջով․ Գոհար Մելոյան

«Քիչ առաջ տեղեկատվություն ստացանք, որ բերման ենթարկվելուց հետո կալանքի են տանում սրբազան հորը։ Հիմա մենք հանգրվանել ենք մի իրողության, երբ  Հայաստանի Հանրապետությունում ունենք ապօրինի ազատազրկված երկու սրբազան հայրեր, և 3-րդին սպառնում է նույն կարգավիճակը»,- այս մասին դատարանի բակում հայտարարեց փաստաբան Գոհար Մելոյանը։

Անդրադառանալով Սամվել Կարապետյանի կալանքին , Մելոյանն ասաց․ « Ինչո՞ւ ենք հիմա մենք կանգնած այս դատարանի բակում։ Կանգնած ենք այստեղ, որովհետև ապօրինաբար ազատազրկված է Սամվել Կարապետյանը։Սամվել Կարապետյանը ապօրինաբար ազատազրկված է, որովհետև այնքան քաջություն ու համարձակություն ունեցավ, որ երբ հատեցին  կարմիր գիծը մի պահ եկեղեցու, նա կանգնեց, ի աջակցություն մեր հայկական ինքնությանը և փորձում են երկարաձգել Կարեն Կարապետյանանի անազատության մեջ պահելու իրավիճակը, կալանքը։ Չէ՞ որ մենք իրավական պետություն ենք, որտեղ խափանման մի շարք միջոցներ  կան՝ գրավ, վարչական վերահսկողություն, տնային կալանք։

  Այսօր  աճում են հանցագործության տեսակները՝ ոչ միայն տասնյակներով, այլև տոկոսային հարաբերակցությամբ, բոլոր հանցագործությունների մասին է խոսքը։Երբ մարդասպանության մեջ մեղադրվողները, մարդու առողջությանը վնաս վաճառած մեղսագրողները կրում են այլընտրանքային խափանման միջոցներ, օրինակ՝ տնային կալանք, իսկ մեզանում բարերարը , սրբազան հայրերը, զոհված, նահատակված հերոսների ծնողները գտնվում են կալանքի տակ։ Այսօր մենք գտնվում ենք այս բակում արդարության պահանջով»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մենք գտնվում ենք դատարանի բակում՝ արդարության պահանջով․ Գոհար Մելոյան