80 տարի է անցել Նժդեհի այս խոսքերն արտասանելուց, բայց նմանատիպ իրավիճակ է տիրում այսօր մեր հայրենիքում. Շարմազանով
Քաղաքական
21:42 15/10/2025
Հայաստան

80 տարի է անցել Նժդեհի այս խոսքերն արտասանելուց, բայց նմանատիպ իրավիճակ է տիրում այսօր մեր հայրենիքում. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է.

««Մի զայրանար, քանզի անձիդ դեմ ապերախտողը շուն չէ, այլ՝ մարդ։
Անհայրենասերը քո գործերի մեջ տեսնում է այն, ինչ պակասում է իրեն- և հենց այդ է պատճառը,որ նա չի հանդուրժում քո հոգևոր լուծը, քո իշխանութիւնը։

Ահա, թե ուր է շրջապատիդ որոշ տարրերի պաղ անտարբերության, երբեմն էլ՝ թշնամանքի գաղտնիքը։
Մի աստվածիություն ունին սրանք- օրվա իշխանավորը, որի մանկլավիկը, պնակալեզը, շնիկը լինելու մեջ է իրենց երջանկությունը։

Նման չարարվեստ էակներից շաղախված մի ցածոգի ամբոխ, դարեր առաջ սպանեց Սոկրատեսին, և ավազակների հետ՝ խաչ հանեց Նազովրեցուն։
Գարեգին Նժդեհ .«Ռազմիկ», 1940, 25 դեկտեմբեր»։

Հ.Գ. 80 տարի է անցել հանճարեղ Նժդեհի այս խոսքերն արտասանելուց, բայց դժբախտաբար նմանատիպ իրավիճակ է տիրում այսօր մեր հայրենիքում։

Բանտարկվում են ազգային բարերարներ ու եկեղեցականներ, բայց հասարակության մի հատված այս ամենը չնկատելու է տալիս՝ հաշտ «ապրելով» այս իրականության հետ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
80 տարի է անցել Նժդեհի այս խոսքերն արտասանելուց, բայց նմանատիպ իրավիճակ է տիրում այսօր մեր հայրենիքում. Շարմազանով