Ահաբեկիչը խոսելու՞ է խորհրդարանում․ Թուրքիա–Վրաստան խաղին երկրպագուները՝ Էրդողանին
Քաղաքական
18:22 15/10/2025
Տարածաշրջան

Ահաբեկիչը խոսելու՞ է խորհրդարանում․ Թուրքիա–Վրաստան խաղին երկրպագուները՝ Էրդողանին

Հոկտեմբերի 14-ին Թուրքիայի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող Քոջաէլի նահանգում կայացել է աշխարհի 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի Թուրքիա-Վրաստան հանդիպումը:

Էրմենիհաբերի փոխանցմամաբ՝ թուրքական մամուլում տարածվող լուրերի համաձայն՝ հանդիպման  ընթացքում երկրպագուները հռետորական հարց են հնչեցրել Թուրքիայի կառավարությանը:

Վերջիններս, նկատի ունենալով Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, միաբերան բացականչել են. «Ահաբեկիչը խոսելու՞ է խորհրդարանում»:

Հատկանշական է, որ նմանատիպ բացականչություններ հնչել են այն պարագայում, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ հետևում էր խաղին:

Հիշեցնենք, որ «ՔԲԿ»-ի ինքնալուծարման մասին որոշումից հետո պարբերաբար խոսվում է այն մասին, որ թուրք-քրդական խնդրի վերջնական լուծման համար Օջալանին պետք է Թուրքիայի խորհրդարանից ելույթ ունենալու հնարավորություն տալ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ահաբեկիչը խոսելու՞ է խորհրդարանում․ Թուրքիա–Վրաստան խաղին երկրպագուները՝ Էրդողանին