Մեղադրանքը, նաև միջնորդությունը ծայրից ծայր չի համապատասխանում իրականությանը․ փաստաբան
Իրավունք
19:08 15/10/2025
Հայաստան

Մեղադրանքը, նաև միջնորդությունը ծայրից ծայր չի համապատասխանում իրականությանը․ փաստաբան

«Ընդամենը 20 րոպե ընդմիջում է հայտարարվել։ Հասել էինք այն փուլին,որ միջնորդության քննարկման ժամանակ պաշտպանության կողմը իր դիրքորոշումները պետք է հայտներ։Քննիչի մեր գնահատմամբ ակնհայտ ապօրինի միջնորդության վերաբերյալ 6 պաշտպաններից 3-ն արդեն իրենց դիրքորոշումը հայտնել են, մնաց 3 պաշտպանների դիրքորոշումը, որից հետո նորից կհաջորդեն հարցադրումներ արդեն պաշտպաններին»,-այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանի փաստաբաններից  Ռուբեն Հակոբյանը։

Փաստաբանի գնահատմամբ դեռ մեկ կամ երկու ժամ կարող է տևել դատական նիստը, իսկ թե դրանից հետո որքան ժամանակ կպահանջվի դատավորին որոշումը հրապարակելու համար, փաստաբանը դժվարացավ պատասխանել։

«Իրենք պնդում են, որ առկա է հիմնավոր կասկած վերագրվող արարքներում, նաև առկա է բոլոր հիմքերը օրենքով նախատեսված, այն է՝ փախուստի դիմելու հավանականությունը, հանցանք կատարելու հավանականությունը և ապացուցման գործընթացին խոչընդոտելու հավանականությունը, իհարկե, դրանք  անհեթեթ, ակնհայտ չպատճառաբանված սուբյեկտիվ դատողություններ են։ Մեր հակափաստարկներն են, որ ծայրից ծայր մեղադրանքը, միջնորդությունը չի համապատասխանում իրականությանը, չի համապատասխանում տրամաբանությանը, չունի նաև բանականության որևէ հենք»,- ասաց Հակոբյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեղադրանքը, նաև միջնորդությունը ծայրից ծայր չի համապատասխանում իրականությանը․ փաստաբան