Քահանաների ձերբակալության մասին ՔԿ-ն հանդես եկավ հայտարարությամբ
Իրավունք
12:28 15/10/2025
Հայաստան

Քահանաների ձերբակալության մասին ՔԿ-ն հանդես եկավ հայտարարությամբ

Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

«Լրացուցիչ հանդես կգանք հայտարարությամբ»,-նշեցին  ՔԿ-ից։

Նշենք, որ փաստաբան Մարինե Ֆարմանյանըշն ավելի վաղ Panorama.am-ին հայտնել էր, որ տեղեկացել են՝ Արագածոտնի թեմի քահանա Տեր Արամի հայտարարությունների հիման վրա ՔԿ հողարդում է ներկայացրել Դանիել Իոաննիսյանը։Վերջինը  չի պատասխանում զանգերին։

Հիշեցնենք, որ Տեր Արամը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մասնակցել է 2021 թվականի բոլոր ցույցերին, բայց ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով։

«Մանավանդ որ ես Երևանում էի ապորւմ, պետք է մասնակցեի բոլոր ցույցերին։ Եթե չմասնակցեի, խնդիրներ կլիներ, պետք է հստակ բացատրեի,թե ինչու չէի գնում։ Այդ պահի թելադրանքը վերևից այդպես էր»,-ասել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քահանաների ձերբակալության մասին ՔԿ-ն հանդես եկավ հայտարարությամբ