Փաստացի պետությունը հրաժարվում է ստանալ փաստաբանների դիմումը հոգևորականների պաշտպանությունը ստանձնելու վերաբերյալ. Փաստաբան
Իրավունք
14:54 15/10/2025
Հայաստան

Փաստացի պետությունը հրաժարվում է ստանալ փաստաբանների դիմումը հոգևորականների պաշտպանությունը ստանձնելու վերաբերյալ. Փաստաբան

«Այս պահին վեց հոգևորական գտնվում է ՔԿ ներսում։ Նախնական տեղեկություններով, նրանք ունեն վկայի կարգավիճակ, բայց երկար ժամանակ արգելափակված են։ Բացի այդ, Տեր Համբարձում Դանիելյանի մասով ինֆորմացիա ենք ստացել, որ նա բերվում է Քննչական կոմիտե»,-լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։

Յոթ անձի շահերի պաշտպանության դիմումը էլեկտրոնային եղանակով մուտաքգրվել է ՔԿ, հիմա փաստաբանները ցանկանում են դիմումը մուտք անել նաև թղթային եղանակով։

Փաստաբան Արմինե Ֆանյանն էլ նշեց՝  ի պատասխան էլեկտրոնային դիմումի՝ ՔԿ-ից պատասխանել են, որ ՔԿ հասցեագրված դիմումը բացակայում է։

«Հարգելիներս, ես ցանկանում եմ ձեզ ցույց տալ, որ դիմումը կցված է, որպեսզի հավաստիանաք, որ իսկապես սա իրավական գործընթաց չէ։ Փաստացի պետությունը հրաժարվում է ստանալ փաստաբանների դիմումը պաշտպանությունը  ստանձմելու վերաբերյալ։ Չգիտեմ, թե ինչ որակում կարելի է տալ»,-ասաց Ա. Ֆանյանը՝ ավելացնելով, որ իր աշխատանքային պրակտիկայում նման բան չի եղել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաստացի պետությունը հրաժարվում է ստանալ փաստաբանների դիմումը հոգևորականների պաշտպանությունը ստանձնելու վերաբերյալ. Փաստաբան