Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Շենգավիթի դատարանի դիմացից, մոտ մեկ ժամ առաջ ձերբակալել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա նշեց, որ դեռևս որևէ տեղեկություն չունեն,թե ուր են նրան տարել և ինչ նպատակով։
«Ամեն ինչին ձև կա, ռեպրեսիային էլ։ Փաստաբանին, հանրային ճանաչում ունեցող մարդուն դիմակավորված ինչու՞ եք ձերբակալում, Բենլադենին նման ձևով կձերբակալեին։ Մենք պահանջում ենք հարգանք մեր մասնագիտության նկատմամբ։ պարզ է, որ սա մաքուր քաղաքական ռեպրեսիա է։ Էս ֆաշիստական ձևով ձերբակալելով ու՞մ եք վախեցում, մե՞զ, եկեք ինձ էլ մեքենայից հանեք տարեք»,- ասաց նա։
Մելիքյանը նշեց, որ իր ընկերների հետ է ականատես եղել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությանը։
«Գիտեք, այսօր 18 արդարների գործով դատական նիստն էր։ Նիստն ավարտվեց,որը տեղի ունեցավ Շենգավիթի դատարանում։ Հերթով դատարանի բակից մեքենաներով դուրս են գալիս։ Իմ մեքենայի մեջ ես էի, մեր 5 իրավապաշտպաններից՝ Վարազդատը Հարությունյան, Սերգեյ Հարությունյանը։ Երեքով մեքենայի մեջ էինք, աջ արեցինք՝ Արշակունյացով մի փոքր ներքև իջնելու և շրջադարձ կատարելու համար։ Այդդ պահին նկատեցինք, որ դիմակավորված ԱԱԾ-ականներ, չգիտեմ, գուցե ոստիկանության ներկայացուցիչ, ինչ-որ մեկին ավտոմեքենայից հանեցին, շատ կոշտ ձևով, ասես՝ Բենլադենի ձերբակալությունը լիներ, շատ կոշտ ձևով մարդ իջեցրեցին մեքենայից։ ֆաշիստական ոճով, դիմակավորված, մարդուն իջեցրեցին ավտոից ու իրենց ավտոն նստեցրեցին, մեղմ ասած՝ պոկվեցին։ Դե, բնականաբար, շրջադարձ արեցինք, մեր ճանապարհով հետ եկանք, տեսնենք, որ էդ մեքենան, որից իջեցրել էին ձերբակալված անձինք, պատուհանները բաց կանգնած էր, կողքը ոստիկաններ էին կանգնած, տենց անտեր մնացած մեքենա էր, համարները նայեցինք, հետաքրքրվեցինք, դու մի ասա՝ Կոչուբաևի ավտոմեքենայի համարներն են։ Տեղյակ չենք՝ ո՞ւր են տարել, ինչի՞ համար»,- մանրամասնեց Մելիքյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։