Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չէ՛, ժողովուրդ, գերիներով խաղաղություն չի՛ լինում, նորմալ չէ այս ամենը․ Անաիս Սարդարյան
«Եթե մեկ բառով բնութագրեմ Հայաստանում տեղի ունեցողը, ապա՝ խայտառակություն, եթե երկու բառով՝ խայտառակություն և ամոթ, եթե երեք՝ խայտառակություն,ամոթ և պայքար»,- այս մասին լրագրողներին ասաց դերասանուհի Անաիս Սարդարյանը։
Դերասանուհին պայքարից բացի, այլ տարբերակ չի տեսնում։
«Ոնց հասկանում եմ՝ բոլորի հետևից գալու են, քանի դեռ մենք չենք գալիս մյուսի հետևին կանգնելու, մյուսի մեջքին կանգնելու, մյուսի համար կանգնելու։ Ես բոլոր դատական նիստերին մասնակցում եմ՝ որքանով հասցնում եմ, ի վերջո, 2 երեխաների մայր եմ, հնարավոր է մեկ-մեկ բաց թողնեմ, բայց աշխատում եմ այնքան հարգելի պատճառ ունենամ, որ չկարողանամ գալ։
Սրբազանները խոսել են բոլորի համար։Եթե այստեղ ձերբակալված լինեին ուղղակի այն բանի համար, որ Բագրատ սրբազանը հանցանք է գործել կամ նույն 17 արդարանները իրենց անձի համար են ինչ-որ մի բան արել, ի օգուտ միայն իրենց, միգուցե ես այստեղ կանգնած չլինեի, միգուցե միայն բարեկամները լինեին։ Բայց ես որպես հայ ուրիշ տեղ չեմ տեսնում հիմա ինձ։ Ես տեսնում եմ այստեղ, որովհետև եթե հետ ենք նայում, ապա Արցախը տվեցին, ասինք՝ դե Արցախը կտանք, կպրծնենք, չե՛նք պրծել։ Ասում են՝ էս էլ կտանք ու խաղաղությունկլինի։ Չէ՛, ժողովուրդ, գերիներով խաղաղություն չի լինում, իմ համար աննորմալ է այս ամեն ինչը։ Լինել հայ, ապրել Հայաստանում ու ուզենալ ապրել, հավատացեք, բոլորս հնարավորություն ունենք գնալու ինչ-որ երկիր, հանգիստ ապրելու, բայց սա է իմ երկիրը, իմ հողն ու ջուրը սա է։ Երեխաներիս վաղվա ապագան ես տեսնում եմ այստեղ, ու եթե իմ երեխաների եկեղեցու վրա այսօր արշավանք է գնում, ես չեմ կարող լռել»,- իր խոսքում նշեց դերասանուհին։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։