ՔՊ-ն խարխլելու է մեր պետականության հենասյուներն՝ իրենց 4-րդ հանրապետության նախերգանքով․ Գոհար Մելոյան
Հասարակություն
19:34 16/10/2025
Հայաստան

ՔՊ-ն խարխլելու է մեր պետականության հենասյուներն՝ իրենց 4-րդ հանրապետության նախերգանքով․ Գոհար Մելոյան

«Ոչ իշխանահաճո, արդար, իրենց խղճին ու օրենքին հավատարիմ դատավորների   լիազորությունների կասեցնելը ու նույն իրականությունում՝ այն դատավորները, ովքեր կամակատար են առաջխաղացում ապահովելը։ Մի խոսքով՝ շատ անգամներ արձանագրել ենք, երբ կոպտորեն խախտվում են Սահմանադրության, ժողովրդավար իրավական պետության հենասյունային սկզբունքները։ Այնպիսիք, ինչպիսիք են օրինականության, իշխանությունների տարանջատման,  իրավունքի գերակայության սկզբունքները, որովհետև մեր երկրում երբևիցե այսքան քաղաքական բանտարկյալներ չեն եղել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան գոհար Մելոյանը։

Նրա գնահատմամաբ՝ ԵԽԽՎ բանաձևի բոլոր 5 տարրերով համապատասխանում են  այդ քաղաքական բանտարկյալ հասկացությանը։

 «Այսօր այս մարդիկ քաղաքական բանտարկյալ են՝ ԵԽԽՎ անդամ 46 պետությունների տրամաբանությամբ, ու այս ճնշումները, հետապնդումները և հարձակումները եկեղեցու նկատմամբ ակնհայտորեն շարունակական են լինելու։  Այս ամենը 2026 թվականի ընտրությունների տրամաբանության մեջ է, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր»-ն իր վերջին համաժողովին հայտարարեց և ներկայացրեց իրենց հռչակագիրը։ Առաջինն՝ ակնկալում է ժողովրդի քվեն։Եվ ժողովրդի քվեն ստանալուց հետո իրենք փոխելու են մեր Սահմանադրությունը, իրենք խարխլելու են մեր պետականության հենասյուներն՝ իրենց 4-րդ հանրապետության նախերգանքով։ Իսկ  4-րդ հանրապետության նախերգանքը օրակարգ դարձնելը, այն էլ՝  վարչապետին շուրթերով, մեր գործող հանրապետության իրավական հիմքերը հարցականի տակ դնել է։ Դա լրջագույն խնդիր է, լրջագույն վտանգ»,- նշեց Մելոյանը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՔՊ-ն խարխլելու է մեր պետականության հենասյուներն՝ իրենց 4-րդ հանրապետության նախերգանքով․ Գոհար Մելոյան